Տարբեր տեխնոլոգիաների միջոցով մենք կարողանում ենք կառավարել մեր տների ջերմությունն ու լույսը, բայց Վաշինգտոնի պետական համալսարանի ինժեները կարծում է, որ տունն ինքը պետք է կարողանա այդ անմենն անել, և դեռ ավելին:
Life Science-ը հաղորդում է, որ, ըստ գիտնականի, ապագայի Smart–տները ոչ միայն պետք է կարողանան կառավարել սեփական ջերմաստիճանը, այլ նաև պետք է իմանան իրենցում ապրող մարդկանց կարիքների և նախասիրությունների մասին: Ինժեներն ասում է, որ տները պետք է նաև կարողանան հասկանալ, թե երբ են իրենցում բնակվող տարեց մարդիկ սկսում կորցնել գիտակցությունը:
Այս ամենը Դայանա Կուկը ներկայացրել է մի հոդվածի մեջ, որը հրատարակվել է Science ամսագրում:









































