Նիդեռլանդների ոստիկանությունը մարտի 24-ին ձերբակալել է ԱԳՆ 60-ամյա աշխատակցին, ում կասկածում են կաշառակերության և գաղտնի տեղեկությունները ռուսական լրտեսներին փոխանցելու մեջ: Ինչպես հաղորդվում է երկրի դատախազության կայքում, մարտի 30-ին նրան դատապարտել են 14 օրվա կալանքի:
De Telegraaf-ի տվյալներով՝ ձերբակալված աշխատակցի անունը Ռայմոնդ Պ. է (խոսքն, ամենայն հավանականությամբ, Ռայմոնդ Պուտերայի մասին է): Նա Հոնգկոնգում եղել է Նիդեռլանդների փոխհյուպատոսը, իսկ 2008 թվականից աշխատել է Հաագայում Նիդեռլանդների ԱԳՆ-ում: Այս մասին հաղորդում է AD-ն
Հետաքննությունը ենթադրում է, որ յոթ տարվա ընթացքում Պուտերայը գաղտնի տեղեկություններ է փոխանցել ավստրիացի Անդրեաս և Հայդրուն Անշլագ զույգին, ովքեր ձերբակալվել են 2011թվականի հոկտեմբերին՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով:
Radio Netherlands Worldwide-ը նշում է, որ հետաքննությունը դեռ չի հաստատել, թե արդյոք ռուսական հատուկ ծառայությունների ձեռքն ընկե՞լ են գաղտնի տեղեկությունները:
Ինչպես նշում է AD-ն, Պուտերային կասկածում են նաև անօրինական զենք պահելու և փողերի լվացման մեջ:
ԶԼՄ-ները նիդեռլանդական դիվանագետի վրա ուշադրություն դարձրել էին դեռ 2007 թվականին: Այն ժամանակ մեծ աղմուկ էր բարձրացրել պատմությունն այն մասին, թե ինչպես էին Պուտերայն ու իր կինը հրաժարվել կորեացի երեխայից, որին որդեգրել էին 2000 թվականին, երբ նա չորս ամսական էր:







































