Նոր զեկույցի համաձայն` այս ամառ կայանալիք Օլիմպիական խաղերը կմեծացնեն գրիպի համաճարակի արդեն գոյություն ունեցող վտանգը:
Daily Mail-ը գրում է, որ Մեծ Բրիտանիան Սինգապուրից հետո երկրորդ երկիրն է, որտեղ գրիպի արագ տարածման չափազանց մեծ հավանականություն կա:
Մեծ Բրիտանիային նման վտանգ է սպառնում գերբնակեցված քաղաքների պատճառով՝ հատկապես այն տարածքներում, ուր զբոսաշրջիկներ շատ են այցելում: Օլիմպիական խաղերի պատճառով Անգլիա այցելող զբոսաշրջիկների թիվն էականորեն կմեծանա, որն իր ազդեցությունը կունենա գրիպի համաճարակի հավանականության վրա:











































