Sunday, 14 06 2026
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը

Իրանի հարցում «վատթարը» կազդի ոչ միայն ՀՀ-ի անվտանգության վրա, այլև Ադրբեջանի. Ս.Լավրով (տեսանյութ)

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հայաստանում պաշտոնական այցով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձան Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված լարվածության վերաբերյալ հարցին, մասնավորապես այն համատեքստում, թե ինչպես կազդի այս խնդրի շուրջ ծավալվող լարվածությունը Հայաստանի անվտանգության և ԼՂ հարցի կարգավորման վրա:

Ինչպես ասաց Նալբանդյանը, Հայաստանը բազմիցս նշել է, որ կողմ է, որ այս հարցի՝ միջազգային հանրության ներկայացուցիչների և Իրանի ղեկավարության միջև ընթացող բանակցությունների ճանապարհով լուծմանը. «Այդ դիրքորորշումն ասվել է վաղուց, և այն նույնն է նաև այժմ: Իրանը մեր հարևան երկիրն է, և մենք հետաքրքրված ենք, որ ուժի կիրառում չլինի, և խնդիրները լուծվեն բանակցությունների և երկխոսության միջոցով»:

Սերգեյ Լավրովն էլ հավելեց, որ եթե Իրանի հարցում տեղի ունենա «վատթարը», և ռազմական ուժ կիրառվի, ապա դա կազդի ոչ միայն Հայաստանի անվտանգության վրա, այլև Ադրբեջանի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանում երեք անգամ ավելի էթնիկ ադրբեջանցիներ կան, քան հենց նույն Ադրբեջանում. «Ռազմական ուժի կիրառման դեպքում փախստականների հոսք կառաջանա, դրանց մեծ մասը ՌԴ կգնան՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանում մեծ ադրբեջանական համայնք կա: Բացի այս, վտանգի տակ կդրվի նաև տարածաշրջանի, արաբական աշխարհի անվտանգությունը»:

Լավրովի խոսքերով՝ երբ հնչում են հայտարարություններ, թե հարցի լուծման բոլոր տարբերակները մնում են սեղանին, ապա այս հարցում պետք է հստակություն մտցնել, քանզի նման իրավիճակում կիրառվող միջոցները պետք է լինեն միայն օրինական և հիմնված միջազգային իրավունքի վրա. «Իսկ միջազգային իրավունքն արգելում է ուժ գործադրել, բացի այն դեպքերից, երբ քեզ վրա է ռազմական հարձակում տեղի ունեցել: Հուսով եմ, որ նրանք, ովքեր խոսում են բոլոր հնարավոր տարբերակների մասին, կհարգեն միջազգային իրավունքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում