Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի Գազիօսմանփաշա հրապարակում պայթյուն է որոտացել: Անհայտ անձը կամ անձինք պայթուցիկ են տեղադրել տեղի աղբամաններից մեկում:
Պայթյունի հետևանքով թեթևակի վնասվածքներ է ստացել երկու մարդ, որոնցից մեկը՝ կին: Նրանց տեղափոխել են մասնավոր հիվանդանոց: Տարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան էլ թուրքական անվտանգության ուժերին հաջողվել էր կանխել Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում ծրագրված պայթյունը:









































