Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Լավրովը գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման տեմպերից

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: «Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններին ցուցաբերում ենք հատուկ ուշադրություն: Ռուսաստանը հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը և մենք պարտավոր ենք ընդլայնել և ամրապնդել երկկողմ փոխհարաբերությունները: Այդ նպատակին հասնելու համար կներդնենք բոլոր ջանքերը, քանի որ այն լիովին համապատասխանում է մեր ժողովրդի շահերին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ կողմերը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին մոտեցել են համագործակցության լավ արդյունքներով և հեռահար բազմաթիվ ծրագրերով, որոնց իրականացման համար տարվում են համապատասխան աշխատանքներ: «Բոլոր ոլորտներում մենք տեսնում ենք համագործակցության զարգացում և, այդ առումով, բարձր ենք գնահատում երկու երկրների կառավարությունների դերակատարությունը»,- նշել է Սերգեյ Լավրովը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել համատեղ իրականացվող այնպիսի ծրագրերի, ինչպիսիքն են՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի գործարկումը, «Սիտրոնիկս» ընկերության գործունեությունը և ազատ տնտեսական գոտիների հիմնումը, նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը, ինչպես նաև հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը և ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին:

Նշելով, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանում հիմնական ներդրողը՝ Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Լավրովը գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման տեմպերից:

Հանդիպմանը քննարկվել է նաև Վերին Լարս անցակետը ՌԴ-ի մաքսային անցակետերի շրջանում ներառելու հարցը, ինչի արդյունքում այստեղով կթույլատրվի տեղափոխել ակցիզային ապրանքներ: Վարչապետը Սերգեյ Լավրովին է ներկայացրել Հայաստանի տնտեսական վիճակը և ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում