Ադրբեջանական Azadlıq թերթի փոխանցմամբ՝ Բաքվի Crystal Hall համալիրը, որտեղ մայիսին անցկացվելու է թվով 57-րդ «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը, արդեն իսկ ունի երկվորյակը:
Թերթը պարզել է, որ Crystal Hall-ի նախագիծը վերցված է Չինաստանից, որի Շենժեն քաղաքում նախորդ տարի շահագործման է հանձնվել այդպիսի համալիր՝ նվիրված 26-րդ միջազգային ամառային ունիվերսիադային: Այդ կապակցությամբ 2007-2011 թվականներին գերմանական ընկերությունները կառուցել էին 3 հսկա համալիրներ:
Դրանցից առաջինը տեղավորում էր 60,000 հանդիսական, ինչն ավելի քան երկու անգամ մեծ է ադրբեջանական Crystal Hall-ից, որը տեղավորում է 25,000 հանդիսական: Երկրորդ համալիրը տեղավորում է 18,000, իսկ երրորդը՝ 3000 հանդիսական:
Ադրբեջանական Crystal Hall-ը կառուցելը հանձնարարվել էր գերմանական Alpine Bau Deutchland AG ընկերությանը, որն այն գնահատել էր 58 միլիոն մանաթ (1 մանաթը 0.78 դոլար է), սակայն Ադրբեջանի կառավարությունը դրան հատկացրեց միայն 46.9 միլիոն մանաթ: Վերջին հաշվով Ադրբեջանի կառավարության համար Crystal Hall-ն արժենալու է 105 միլիոն մանաթ:
Ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմը «Եվրատեսիլ 2012-ի» վրա ծախսելու է 397.8 միլիոն մանաթ:








































