Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Նժդեհի 35 հասցեի 11-րդ բնակարանում հաշվառված 100 անձինք հանվել են հաշվառումից

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է,որ «Հայկական ժամանակ» օրաթերթի «Ոստիկանությունը դեռ լռում է» վերտառությամբ հոդվածում հրապարակված տեղեկատվության համաձայն ոստիկանությունն իբր չի պարզաբանել Գարեգին Նժդեհի 35 հասցեի 11-րդ բնակարանում հարյուրից ավելի անձանց հաշվառման հարցը:

Ոստիկանության կողմից նշված հարցի վերաբերյալ տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, որոնք հրապարակվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի 30.03.2012 թ. համարում:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ Գարեգին Նժդեհի 35 շենքի թիվ 11 բնակարանում օրինական հիմքերով հաշվառված են 101 քաղաքացի: Քանի որ հաշվառումն իրականացվել է բնակարանի սեփականատիրոջ համաձայնությամբ, հետևաբար, ըստ գործող օրենսդրության, հաշվառումից հանելու գործողությունը պետք է իրականացվի միայն նրա դիմումի հիման վրա: Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզաբանումներ ստանալու նպատակով, կապ է հաստատվել արտերկրում գտնվող բնակարանի սեփականատիրոջ հետ: Վերջինս հայտարարել է, որ այլևս չի ցանկանում հաշվառման մեջ թողնել հիշյալ 100 քաղաքացիներին: Սեփականատիրոջ ուղարկած լիազորագրի հիման վրա` լիազորված անձի դիմումով Գարեգին Նժդեհի 35 հասցեի 11-րդ բնակարանում հաշվառված 100 անձինք հանվել են հաշվառումից:

Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց առանց Հայաստանում հաշվառելու ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու վերաբերյալ մեկնաբանություններին, ապա պարզաբանում ենք հետևյալը:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն (նշված հոդվածի 2-րդ մասը լրացվել է 2010 թվականի փետրվարի 25-ին ընդունված ՀՕ-26-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել նույն թվականի մարտի 13-ին) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով: ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն՝ բնակչի մշտական բնակության վայր է համարվում այն վայրը (կացարանը), որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր (կացարան): Նույն կարգի համաձայն՝ բնակվելու փաստը հավաստվում է սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով, սեփականատիրոջ համաձայնությամբ, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթերով:

Հետևաբար, անձնագիր ստանալիս հաշվառման հասցեի նախընտրությունը ՀՀ քաղաքացու սուբյեկտիվ իրավունքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում