ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հովանու ներքո մարտի 31-ին Ստրասբուրգի կոնսերվատորիայի դահլիճում տեղի է ունեցել «AMALGAMME» ֆրանս-գերմանական նվագախմբի կազմակերպած բարեգործական համերգը, որի ողջ հասույթը «Solidarité Protestante France Arménie» և «Parole sans Frontière» ասոցիացիաների միջոցով ուղղվելու է օգնության կարիք ունեցող երեխաներին և մասնավորապես Հայաստանում Վարդաշենի Հատուկ Կրթական Համալիրին:
ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ համերգին բացման խոսքով հանդես է եկել Արմեն Պապիկյանը և շնորհակալություն հայտնել Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ ու Բադեն-Բադենի և Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբերին, ինչպես նաև Ստրասբուրգի կոնսերվատորիային` համերգի կազմակերպման և մարդասիրական այս ակցիային ակտիվ և հետևողական մասնակցության համար:









































