Ամերիկացի հետազոտողները փորձում են գործի դնել սոցիալական ցանցերի, օրինակ՝ Facebook-ի այն չկիրառվող հնարավորությունը, որը թույլ կտա ընկերների շարքում գտնել սեռավարակ կրողներին:
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի Վարակիչ հիվանդությունների կենտրոնը հույս է հայտնել, որ նման հնարավորության դիտարկումը կարող է մեծացնել սոցիալական ցանցերի դերը վարակիչ հիվանդությունների կանխարգեման գործում:
Ընկերների շրջանում վարակիչ հիվանդությունների «օջախի» հայտնաբերումը թույլ կտա զգուշանալ տվյալ անձի հետ սեռական շփում ունենալուց:
Մասնագետներն առաջարկում են հավելվածը ստեղծել արդեն իսկ գոյություն ունեցող` գրիպով հիվանդ ընկերներին հայտնաբերող հավելվածի միջոցով:









































