Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Մեդվեդևի աշխատանքը ԼՂ հարցում չի ավարտվել. Սերգեյ Լավրով

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Մինչ հարցերին անդրադառնալը՝ տեղի ունեցավ ՀՀ-ի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը, ինչից հետո ՀՀ և ՌԴ արտգործնախարարները ստորագրեցին համատեղ հայտարարություն:

Նալբանդյանն իր խոսքում նշեց, որ այս տարվա ընթացքում սա արդեն չորրորդ հանդիպումն է, բայց այս հանդիպումը խորհրդանշական բնույթ ունի, քանի որ կայանում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում:

Նալբանդյանի գնահատմամբ՝ այդ 20-ամյակը նշվում է շատ դրական մթնոլորտում` բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական երկխոսության, նախագահների մակարդակով տեղի ունեցած 40-ից ավելի հանդիպումների ու տարբեր բնագավառների սերտ հարաբերությունների պայմաններում։

«Դրականը չափազանց շատ է, այս ցուցակը կարելի է երկար շարունակել: Մենք ուրախ ենք, որ այս 20-ամյակի ընթացքում ունենք հարաբերությունների նման մեծ պոտենցիալ»,- նշեց Հայաստանի արտգործնախարարը:

Սերգեյ Լավրովն էլ իր խոսքում նշեց, որ վաղը նշվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը. «Վաղը նշվող հոբելյանը նշանավորում է մեր դիվանագիտական հարաբերությունները աշխարհաքաղաքական նոր դարաշրջանի պայմաններում»:

ՌԴ արտգործնախարարը նշեց, որ իրենք խրախուսում են երկու երկրների խորհրդարանական խմբերի միջև հարաբերությունները և նպատակ ունեն, որպեսզի նման հարաբերություններ լինեն նաև խորհրդարանների առանձին հանձնաժողովների միջև:

Սերգեյ Լավրովը նշեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ԼՂ հիմնախնդիրը՝ շեշտելով, որ արդեն մի քանի տարի է՝ ՌԴ նախագահ Մեդվեդևը ակտիվ գործունեություն է ծավալում այս բնագավառում, որպեսզի կողմերի դիրքորոշումները մերձենան.

«Այդ աշխատանքը չի ավարտվել, և Ռուսաստանը պատրաստ է շարունակել իր գործունեությունը, իհարկե՝ կողմերի ցանկությամբ, որպեսզի կարգավորումը տեսանելի լինի»:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Հայաստանի արտգործնախարարի հրավերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում