Mediamax-ի փոխանցմամբ, ամերիկացի գիտնականները հետազոտել են 1988թ. Սպիտակի երկրաշարժը վերապրած 12 ընտանիքների 200 անդամների ԴՆԹ տվյալները`պարզելով, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարման հանդեպ զգայունությունը մասամբ կարող է պայմանավորված լինել գեներով:
BBC-ն ներկայացրել է հետազոտության արդյունքներ, որոնք պարզ են դարձրել, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) ախտանիշներն առավել հավանական են այն անձանց դեպքում, ովքեր կրում են գենի 2 տարբերակներ, որոնք պատասխանատու են սերոտոնինի արտադրության համար: Mediamax-ի փոխանցմամբ, սերոտոնինը ազդում է տրամադրության և վարքագծի վրա:
Հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանիշները կարող են սրվել պատերազմի, բնական աղետների եւ այլ հանգամանքներում:












































