Միկրոբլոգների կայք Twitter-ը ժամանակավորապես սահմանափակել է TweetDeck-ի հասանելիությունը՝ կասկածելով խոցելիության առկայություն, որը կարող է օգտվողների համար բացել մուտքը դեպի մյուս գրանցվածների ակկաունտներ,- գրում է TechCrunch.
TweetDeck-ի ավստրալացի օգտվող Ջեֆ Էվասոնն ուրբաթ հայտնաբերել է, որ կարող է մուտք գործել «հարյուրավոր այլ օգտվողների» ակկաունտներ և նրանց անունից հաղորդագրություններ հրապարակել:
Ըստ նրա՝ նա կարողացել է մուտք գործել ինչպես TweetDeck-ի, այնպես էլ Facebook-ի օգտվողների պրոֆիլներ:
«TweetDeck-ի հասանելիությունը տվյալ պահին փակ է, քանի դեռ մենք ուսումնասիրում ենք խնդիրը: Ներողություն պատճառած անհարմարությունների համար»,- այսպիսի հաղորդագրություն է հայտնվել մոտ 4 ժամ առաջ TweetDeck-ի պաշտոնական միկրոբլոգում:
Ինքը՝ Twitter-ը, դեռ չի մեկնաբանում իրավիճակը:








































