Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը լրացուցիչ 800 զինծառայող է տեղակայել Օկինավայում և նրան հարող փոքր կղզիներում:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման որոշում կայացվել է Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը որսալու ծրագրի շրջանակներում: Տարածաշրջան ուղարկվող զինվորները և սպաները մասնավորապես կմատակարարեն ՀՀՊ համալիրները, որոնք այժմ ծովով այնտեղ են ուղարկվում: Բացի այդ, նրանք հրթիռի կամ դրա մասերի ընկնելու դեպքում պետք է օգնություն ցուցաբերեն տեղի բնակչությանը:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերին հրաման տրվեց հարվածել հյուսիսկորեական հրթիռը, եթե դրա թռիչքը վտանգ ներկայացնի երկրի անվտանգությանը: Հրամանն ուժի մեջ կմնա ընդհուպ մինչև ապրիլի 16-ը:
Հյուսիսային Կորեայի կողմից ապրիլի 12-14-ն ընկած ժամանակահատվածում հրթիռի արձակումը մի շարք երկրների՝ այդ թվում նաև Ճապոնիայի կողմից դիտվում է որպես բալիստիկ հրթիռի փորձարկում:







































