Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Համամասնական ընթրիք` մոշի մուրաբայով, ՕԵԿ-ի հետ. Blog

Լրագրող Զոհրաբ Հարոյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.

Մի տեսակ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պարզունակության պիկին ենք հասել: Պրիմիտիվ են ժամանակակից երգերը, երաժշտությունը, հոդվածները, հեռուստահաղորդումները, գիտությունը, եթե իհարկե նման բան ունենք, ու ամեն ինչ: Ամեն ինչի մեջ բովանդակություն ու իդեա չկա: Անբովանդակ է նաեւ քաղաքականությունը: Քաղաքական իդեան եւս զրո է:

Մի քանի տարի առաջ, երբ Նինո Բուրջանաձեն ակտիվորեն Վրաստանում միտինգներ էր կազմակերպում, մի պատահականությամբ հայտնվել էի Թբիլիսիում ու Ռուսթավելիի անվան հրապարակում: Ընդդիմությունը փակել էր քաղաքի ողջ կենտրոնը: Վրաններ էր տեղադրել ու բոլոր վրանների վրա համարներ գրել իբրեւ պաշտպանություն իրենց երկրի քաղբանտարկյալների: Այդ ընթացքում վրացիները անհավանական ակցիաներ էին անում, որ ամեն անգամ կարելի էր զարմանալ: Ինչպես է այսպիսի բան անցել մտքներով: Մի օրինակ հիշեցի: Փողոցի անկյունում մեկը նստած թղթի վրա ինչ-որ բան էր գրում, կողքը մեկ ուրիշը արագ արտագրում էր նույն բանը, իսկ նրանից էլ մեկ ուրիշն էր արտագրում: Հարցրի` ինչ են անում, ընդդիմադիր վրացին ասաց, որ Սահակաշվիլին փակել է իրենց թերթը եւ հիմա իրենք հոդված են գրում ու այդ միջոցով տարածում: Հայաստանում, գոնե ես, անկախության 20 տարիների ընթացքում նման բան չեմ հիշում:

Հայաստանում մի տեսակ քաղաքական իդեան սկսվում ու ավարտվում է նախագահի թեկնածուի տան դիմաց թաղում կազմակերպելով ու դհոլ նվագելով: Միթե հնարավոր չէ նստել ու անգամ սեւ փի ար-ի համար լավ, հետաքրքիր մի բան մտածել: Իհարկե հնարավոր է, բայց հավանաբար հավես չունեն, կամ պրիմիտիվն էլ է լիովին բավարարում:

Քաղաքական պրիմիտիվիզմը ավելի է ընդգծվում նախընտրական գործընթացների ժամանակ: Օրինակ մարտի 8-ին Օրինաց Երկիր կուսակցությունը ոչ ավել, ոչ պակաս ամբողջ Հայաստանով մոշի ու դդմի մուրաբա բաժանեց, իբրեւ կանանց նվեր, բայց դե բոլորն էլ հասկանում են ինչու էր ՕԵԿ-ը քաղցրացնում քաղաքացիներին: Սա դեռ մի կողմ: Զարմանում եմ` ուղեղի ինչպիսի ծալքեր է պետք ունենալ, որպեսզի որպես ընտրակաշառք մուրաբա բաժանես: Տեսնես` ում մտքով է անցել, որ մի բանկա մուրաբայով մարդիկ ձայն կտան Օրինաց Երկրին:

Հետաքրքիրն այն է, որ Օրինաց Երկրի փոխնախագահը անգամ չհերքեց, չասաց նման բան չի եղել, չասաց, որ ձեռք եք առնում?, ինչ մուրաբա???: Ասաց, հա հենց էլ բաժանել են ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա:

Կա, տիկին Բիշարյան: Իրականում Պրիմիտիվիզմը սարսափելի վատ բան է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում