Saturday, 04 05 2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր

Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն: Հայրենանվեր ու եկեղեցանվեր գործունեության համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» և «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ են ստացել Մայր Տաճարի երգչախմբի մենակատար Վալերի Արությունովը և Մայր Աթոռի ու «Շողակաթ» հեռուստաընկերության աշխատակցուհի Անահիտ Աբովյանը:

Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես են եկել Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը, որից հետո պարգևատրվողների կյանքին ու գործունեությանն անդրադարձել են «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը և արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանը:

Այնուհետև «Էջմիածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Վալերի Արությունովին ուղղված կոնդակում ասվում էր. «Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ երգարվեստի ասպարեզում հավատավոր հայորդուդ մեծարժան վաստակին: Ձեր բարձրարվեստ կատարումներով Դուք գրավեցիք հայրենի և օտարերկրյա պահանջկոտ հանդիսատեսին` արժանիորեն վաստակելով բազում տիտղոսներ ու մրցանակներ ինչպես Հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Տասնամյակներ շարունակ աշխարհի հանրահայտ բեմերից Դուք օտարազգի ունկնդիրներին եք ներկայացրել հայ երգարվեստի գոհարները, ի թիվս որոնց Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի և այլ երգահանների մեծահամբավ ստեղծագործությունները:

Գնահատարժան է նաև Ձեր ավանդը երգիչների նոր սերունդի պատրաստության շնորհակալ գործում£ Երկար տարիներ դասավանդելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Դուք Ձեր սաներին փոխանցել եք Ձեր գիտելիքներն ու վարպետությունը` նրանց քայլերն ուղղելով դեպի երգարվեստի բարձունքներ:

Ուրախ ենք անդրադառնալու, որ Դուք կյանքի ողջ ընթացքին, հակառակ նույնիսկ խորհրդային տարիների դժվարությունների, դրսևորել եք Ձեր հոգու նվիրումը` հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Տակավին երիտասարդ հասակում Դուք առաջին քայլերը կատարեցիք եկեղեցական երգեցողության մեջ` անդամագրվելով Բաքվի Սուրբ Հարություն եկեղեցու երգչախմբին: Տարիներ անց տեղափոխվելով Հայրենիք, Դուք երգչի աստվածաշնորհ Ձեր տաղանդով շարունակեցիք Ձեր եկեղեցանվեր ծառայությունը` տասնյակ տարիներ երգելով Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում` որպես երգչախմբի մենակատար»:

Անահիտ Աբովյանին ուղղված կոնդակում մասնավորապես նշվում էր. «Արարատյան Հայրապետական Թեմում Մեր փոխանորդության տարիներին առիթ ունեցանք ճանաչելու Ձեզ, երբ Դուք ինքնաբուխ ցանկությամբ մասնակցում էիք Թեմում կազմակերպվող հոգևոր դասընթացներին` առավել խորացնելու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վերաբերյալ Ձեր գիտելիքները և զորացնելու հավատքն առ Աստված: Գնահատելով ազնիվ հայուհուդ ծառայասիրությունն ու եկեղեցանվիրումը` Մենք սիրով հրավիրեցինք Ձեզ Ձեր կարողություններն ի սպաս բերելու Թեմի գործունեությանը: Այդ օրից սկսյալ, շուրջ երկու տասնամյակ` որպես գործավարուհի, Դուք աջակից ու օգնական եղաք Մեզ` հավատարմորեն ու անսակարկ նվիրումով իրականացնելով Ձեզ վստահված բոլոր պարտականությունները: Ամենօրյա ծառայության մեջ Մենք գոհունակությամբ ականատես եղանք աշխատանքի հանդեպ ունեցած նախանձախնդիր Ձեր վերաբերմունքին, անսպառ եռանդին ու ջանադրությանը:

Գովելի գործերով Դուք, արդարև, ազգի առաքինի, ծառայասեր ու արժանավոր զավակի բարի օրինակ եք մեր ժողովրդի երիտասարդ սերունդի համար»:

Կոնդակների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը նվիրյալներին հանձնեց Հայոց Եկեղեցու պատվո շքանշանները: Ապա նրանք իրենց զգացումները կիսեցին ներկաների հետ` խորին շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին իրենց համեստ աշխատանքը գնահատելու համար:

Հանդիսությանը գեղեցիկ և հոգեզմայլ շարականների կատարմամբ հանդես եկավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախումբը:

Արարողության ավարտին Նորին Սրբությունը վերստին իր գնահատանքի և օրհնության խոսքն է բերել Եկեղեցու նվիրյալներին` նշելով, որ Աստծուց տրված շնորհները նրանք ի սպաս են դրել Եկեղեցու զարգացմանը, իրենց աստվածասեր կյանքով ու գործունեությամբ լուսավորել բազմաթիվ մարդկանց ուղիներ: Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Տերն իր հանապազ օրհնության ներքո պահի ու պահպանի նրանց` պարգևելով նորանոր հաջողություններ հետագա ծառայության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում