Ապրիլի 1-ին` ժամը 23.30-ին, Երևան-Արտաշատ ճանապարհին` «Կոնտինենտալ» հյուրանոցի դիմացի ճանապարհահատվածում , «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ վթարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:









































