Հյուսիսային Կորեայում մինչ հրթիռի արձակումը տեղի կունենա մի շատ կարևոր հանդիպում, որի նպատակը, ամենայն հավանականությամբ, Կիմ Չեն Ունին իշխանությունը ամբողջովին փոխանցելն է:
BBC News-ի փոխանցմամբ ՝ պետական լրատվամիջոցը տեղեկացնում է, որ իշխող Աշխատավորների կուսակցության կողմից հրավիրված հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին:
Հաղորդվում է, որ, ամենայն հավանականությամբ, Կիմը կստանա այն պաշտոնները, որոնք նախկինում վարում էր իր հայրը` Կիմ Չեն Իրը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է արբանյակային հրթիռ արձակել ապրիլի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում:









































