Բժիշկներն ասում են, որ iPad-ներից, համակարգիչներից ու սմարթֆոններից կախվածությունը շատ երեխաների մոտ առաջացնում է տեսողության հետ կապված խնդիրներ, որոնք բնական պայմաններում կարող էին առաջանալ միայն ավելի մեծ տարիքում:
Daily Mail-ը գրում է, որ շատերի մոտ առաջանում է «չոր աչք» կոչված հիվանդությունը, որի առաջացման պատճառը երկար ժամանակ էկրանին նայելն է:
Երբ մենք օգտագործում ենք այդ սարքերը, միտքը կենտրոնանում է էկրանի վրա, և մենք «մոռանում ենք թարթել աչքերը»: Բժիշկ Քրիստին Փուրսլոուն ասում է, որ սա շատ վատ ազդեցություն է ունենում աչքերի վրա:








































