Այսօր հայտնի է դարձել, որ ծծմբական թթվով հարձակման հետևանքով Աֆղանստանում սպանվել են 12-ամա մի աղջիկ և 15-ամյա մի տղա: Նրանց սպանության միակ պատճառն այն է եղել, որ երեխաները ընկերներ են եղել:
Daily Mail-ը գրումէ, որ երեխաների մարմինները հայտնաբերվել են ուրբաթ օրը՝ Ղազնի շրջանում:
Ծծմբական թթվի միջոցով սպանությունները երկրում իրականացվում են կրոնական և սոցիալական անհամաձայնության հետևանքով: Երեխաների մարմիններն այժմ գտնվում են հիվանդանոցում, և ոչ ոք չի ներկայացել` որպես երեխաների ընտանիքների անդամ կամ ծնող:
Երեխաների մարմինները գտած մարդիկ հայտնում են, որ, ամենայն հավանականությամբ, նրանց սպանել են, քանի որ նրանք ընկերներ են եղել:











































