Երգչուհի Արմինկան «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե ստանա առաջարկ նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար, ապա չի մերժի:
«Դեռևս առաջարկ չեմ ստացել, բայց եթե ստանամ, չեմ մերժի: Միշտ առաջարկը եղել է ՀՀԿ կողմից, և միշտ իրենց համար եմ երգել: Այս անգամ ևս կարծում եմ առաջարկը իրենց կողմից կլինի»,- ասաց երգչուհին:











































