Հայ ազգային կոնգրեսի՝ նախօրեին կայացած հանրահավաքի ժամանակ որպես ՀԱԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթներ ներկայացված Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը իսկապես կարելի է այդպիսին համարել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:
«Հասարակությանը վերջին շրջանում ՀԱԿ-ի կողմից ներկայացված մի քանի ծրագրերի՝ «Հարյուր քայլ» և այլն, համագումարը, իսկապես, կարելի է ընդունել որպես նախընտրական ծրագիր: Միաժամանակ, չեմ կարծում, որ քաղաքական այդ ուժի նախընտրական ծրագիրը սահմանափակվի միայն Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի դրույթներով»,- ասաց նա:
Փորձագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀԱԿ-ը մշտապես նշում է՝ ինքը ԱԺ գնում է ոչ թե օրինաստեղծ գործունեությամբ զբաղվելու, այլ իշխանափոխություն իրականացնելու համար: «Այս պարագայում ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի դրույթները մի տեսակ ձևական բնույթ են կրում»,- ասաց Վարդանյանը:









































