Օրեգոնի համալսարանի դասախոսը հետաքրքիր կերպով գլոբալ տաքացման վերաբերյալ մարդկանց ունեցած թերահավատությունը համեմատել է ռասիզմի հետ:
Daily Mail-ը գրում է, որ սոցիոլոգիա դասավանդող Կարի Նորգարդը գրել է մի հոդված, որում քննադատում է անհավատներին` ասելով, որ նրանք, ովքեր կասածում են, ամենայն հավանականությամբ, «ինչ-որ հիվանդություն ունեն»:
Պրոֆեսորը պնդում է, որ այն, որ մարդիկ են պատասխանատու գլոբալ տաքացման համար, հարկավոր է ընդունել և համարել որպես սոցիալական վարքի տեսակ:
Գիտնականը, բացի այս ամենից, իր հոդվածում նշել է նաև, որ գլոբալ տաքացման վերաբերյալ թերահավատությունը հաղթահարելը նույնքան դժվար է, որքան ռասիզմի դեմ պայքարն ԱՄՆ-ում:









































