Ապրիլի 1-ին, ժամը 16.18-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճի կենտրոնական հատվածում ցեխակույտի մեջ մարդ է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման կնետրոնի օպերատիվ խումբը:
Դեպքի մասին տեղեկացվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունքը և «1–03» ծառայությունը:
Փրկարարները լճի ափամերձ տարածք են դուրս բերել 1968 թ. ծնված Ա. Խաչատրյանին, ում «1–03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» բժշկական կենտրոն:
Այս մասին «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ–ը։









































