2010 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Պետական եկամուտների կոմիտեի կողմից մոնիտորինգի ենթարկվող 349 խոշոր հարկատուները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել են իրենց կողմից բյուջե վճարվող հարկերն ու այլ պարտադիր վճարները 6.8%-ով: Այս մասին ասվում է ՊԵԿ-ի այսօր հրապարակած զեկույցում: Համեմատության համար նշենք, որ 2010 թ. հունվար-նոյեմբերին բյուջեի ողջ հարկերն ու այլ պարտադիր վճարները ավելացել են 14.9%-ով: Սա նշանակում է, որ 349 խոշոր հարկատուները ավելի քիչ են ավելացրել բյուջե վճարվող հարկերի ծավալը, քան թե նրանցից հետո եկող հարկատուները։










































