ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սելիմի լեռնանցքը:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունն իրականացվում են ՃՇՇ-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
Ապրիլի 1-ի ժամը 08.30-ի դրությամբ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնել են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում:






































