Թուրքիայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` «Թուրքական ավիաուղիները», ապրիլի մեկից ժամանակավորապես դադարեցրել է դեպի Սիրիա թռիչքները։ Այս մասին հաղորդվել է ընկերության պաշտոնական կայքում:
«Պարբերաբար իրականացվող թռիչքները դադարեցվել են մինչև ապրիլի 30-ը՝ Սիրիայում տեղի ունեցող արտակարգ իրադարձությունների պատճառով»,- ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «Թուրքական ավիաուղիներն» ամեն օր թռիչքներ էին իրականացնում Սիրիա:
Հիշեցնենք, որ Սիրիայում մեկ տարի է, ինչ շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք վերածվել են արյունալի բախումների: ՄԱԿ–ի տվյալների համաձայն՝ այս ընթացքում զոհվել է մոտ 9 հազար մարդ:








































