Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում է Գերագույն ռադայի պատգամվոր Ռինատ Ախմետովը: Ցուցակում, որը կազմվել է Фокус ամսագրի կողմից, ընդգրկված է Ուկրաինայի 18 միլիարդատեր և 182 միլիոնատեր` դոլարային համարժեքով:
2012 թ մարտի տվյալներով՝ ամսագիրն Ախմետովի կարողությունը գնահատել է 18.659 միլիարդ դոլար՝ այն դեպքում երբ 2011 թ մարտին նրա կարողությունը կազմել է 15.590 միլիարդ դոլար:
Ամենահարուստ մարդկանց առաջին տասնյակի մեջ են մտնում «Սմարթ Հոլդինգ» ընկերության նախագահ Վադիմ Նովիոնսկին (4.373 միլիարդ դոլար), «Պրիվատբանկի» համասեփականատերեր Իգոր Կալոմոյսկին և Գենադի Բոգոլյուբովը (յուրաքանչյուրը՝ 4.187 միլիարդ դոլար), Group DF-ի սեփականատեր Դմիտրի Ֆիրտաշը (2.834 միլիարդ դոլար):
Ըստ լրագրողների՝ Ուկրաինայի 200 ամենահարուստ մարդկանց կարողությունը կազմում է 85.2 միլիարդ դոլար:










































