Ապստամբ տուարեգները, ովքեր աֆրիկյան Մալիի հյուսիսում մարտնչում են կառավարական զորքերի դեմ, շարունակում են զարգացնել իրենց հաջողությունները: Կիրակի օրը նրանք շրջապտել են Տիմբուտկու քաղաքը` բանակային ստորաբաժանումների կողմից կառավարվող վերջին վարչական կենտրոնը:
Այս մասին ասվել է «Ազավադի (տուարեգներն այսպես են կոչում իրենց ապագա պետությունը) ազատագրման համար ազգային ուղղություն» շարժման անջատողական անդամների հաղորդագրության մեջ:
Տուարեգների ապստամբությունը տեղի է ունենում Մալիում բանակի ապստամբության ֆոնի վրա: Մարտի 22-ին զինվորները հայտարարել էին նախագահ Ամադ Տուրեի գահընկեց լինելու և իշխանությունը նոր ժողովրդական կառավարությանը հանձնելու մասին: Ապստամբները հիմնում են Ազգային հանձնաժողով` ժողովրդավարություն և պետություն հաստատելու համար:
Տուարեգներն, օգտվելով Մալիի ճգնաժամից, սկսում են տարածքներ զավթել երկրի հյուսիսում։
Ապստամբների կողմից հաստատված Ազգային հանձնաժողովի ղեկավար կապիտան Ամադու Սանովան խնդրել է միջազգային հասարակությանն օգնություն տրամադրել՝ ցեղային անջատողական ուժերի դեմ պայքարելու համար:
Նշենք, որ տուարեգ ցեղերի թիվը գերազանցում է 5 միլիոնը:










































