Եվրամիությանը կից՝ Եվրոպական հեռախոսային տեղեկատուն ուսումնասիրող խումբը, որի գրասենյակը գտնվում է Ժնևում, ապրիլի 1-ին հրապարակել է Եվրոպայում ամենատարածված ազգանունների ցուցակը:
Եվրոպացիների մեծ մասը կրում է Փրայս ազգանունը (հանդիպել է 3 973 201 անգամ): Զարմանալին այն է, որ այսօր Մուհամեդսոն ազգանունը Եվրոպայում հանդիպում է 185 147 անգամ:
Հայտնի մարդկանց ազգանուններից ամենատարածվածը Նելսոնն է (հանդիպում է 549 անգամ): Էյնշտեյն ազգանունը ևս բավական տարածված է` այն կրում է 158 մարդ: Կան նաև ռուս հայտնի գրողների ազգանուններով մարդիկ` Լերմոնտով (62), Տոլստոյ (99), Չեխով (41)։
Բայց ամենազարմանալին այն է, որ այդ ցուցակում կան այնպիսի ազգանուններ, որոնք կրելու համարձակություն ոչ բոլորը կունենան` Հիտլեր` 18, Ստալին` 4, Լենին`2 և այլն:







































