Ճապոնիայի ֆինանսների նախարարն այսօր ասել է, որ Ճապոնիան պատրաստվում է աջակցել Համաշխարհային բանկի հաջորդ ղեկավարի համար ներկայացրած ԱՄՆ թեկնածու Ջիմ Էմ Քիմին:
Հիշեցնենք, որ թեկնածուն համաշխարհային շրջագայության է մեկնել` նպատակ ունենալով աջակցություն ստանալ տարբեր երկրներից:
Քիմը կպայքարի երկու այլ թեկնածուների դեմ: Առաջինը Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնջո Իվեալան է, երկրորդը՝ Կոլումբիայի նախկին ֆինանսների նախարար Խոսե Անտոնիո Օկամպոն:
Ճապոնիայի ֆինանսների նախարարն ասել է, որ իրենք կարծում են, որ Քիմը լավագույնն է այդ պաշտոնի համար, և հենց այդ պատճառով էլ պատրաստվում են աջակցել նրան:









































