Կուբան որոշել է կատարել Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի խնդրանքը: Երկրի կառավարությունը հայտարարել է Ավագ ուրբաթը տոն հայտարարելու որոշման մասին:
Stltoday.com-ը հաղորդում է, որ նման որոշում կայացվում է առաջին անգամ այն բանից ի վեր, ինչ կղզում 1959 թվականին հեղափոխություն էր տեղի ունեցել: Սակայն պարզ չէ, թե արդյո՞ք նման որոշում կայացվել է միայն այս տարվա համար:
Կոմունիստական կառավարությունը հայտնել է, որ այդ որոշումն ընդունվել է Բենեդիկտոս 16-րդի՝ Կուբա այցի արդյունքում, որն ավարտվել էր չորեքշաբթի օրը:









































