«Աղջիկներն իմ շուրջը» բջջային նոր հավելվածը կօգնի տղաներին` գտնելու մոտակայքում եղած աղջիկներին: Լրտեսող հավելվածն աշխատում է Foursquare և Facebook սոցիալական ցանցերի միջոցով: Foursquare-ը, որը «քաջատեղյակ» է իր օգտատերերի գտնվելու վայրի մասին, հայտնաբերում է տվյալ տարածի իգական սեռի ներկայացուցիչներին: Հավելվածը Facebook-ի միջոցով գտնում է նրանց կոնտակտային տվյալներն ու լուսանկարները և «հրամցնում» աղջիկ որոնողին:
Չնայած հավելվածի ներբեռնումն անվճար է, սակայն յուրաքանչյուր որոնման համար այն 99 ցենտ է պահանջում: Հավելվածը հազարավոր մարդկանց դժգոհությունն է հարուցել:










































