Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը ծրագրած է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սպանությունը 2009 թ. Նոբելյան մրցանակաբաշխության համար Օսլո կատարած նրա այցի ժամանակ:
32-ամյա ծայրահեղականը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ պլանավորել էր կա՛մ պայթուցիկ թողնել Օսլոյի քաղաքապետարանի մոտ կանգնած Օբամայի մեքենայի մոտակայքում, կամ էլ մտնել քաղաքապետարանի շենք ոստիկանի համազգեստով:
Սակայն ԱՄՆ նախագահի հուսալի հսկողությունը հաշվի առնելով` նա հրաժարվել է իր ծրագրից:
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսի 22-ին Բրեյվիկը Օսլոյի կառավարական թաղամասում ավտոմեքենա էր պայթեցրել, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել էր, 9-ը` վիրավորվել: Հետո Ուտոյե կղզում նա սպանել էր 69 և վիրավորել 33 մարդու: Դրանից հետո ծայրահեղականը հանձնվել էր ոստիկանությանը: Ապրիլի 16-ին կսկսվեն նրա դատալսումները:









































