Ամերիկուհի Լորեն Ջարելը 20-օրյա ազատազրկման կդատապարտվի երկու երեխաներին ապօրինաբար մկրտելու համար: Նա դա արել է առանց նախկին ամուսնու գիտության և համաձայնության: Մկրտությունը կատարվել է Անկախ Պրեսբիտերական եկեղեցում: Երեխաների հայրը` Բլեյքը, նույնպես քրիստոնյա է, այնպես որ խնդիրն ամենևին էլ կրոնական չէ:
Բլեյքը մշտապես ասել է, որ իր երեխաները պետք է կնքվեն մեծ տարիքում, երբ կհասկանան մկրտության արարողության նշանակությունը:
Թեննեսիի վերաքննիչ դատարանը կնոջը պատժելու որոշում է կայացրել, քանի որ ԱՄՆ-ում օրենքը պարտադրում է երեխաների կրոնական դաստիարակության հարցերը լուծել ծնողների փոխհամաձայնությամբ: