Bleacher Report.com մարզական կայքը, որն ամսական ավելի քան 25 միլիոն այցելու ունի, ստեղծել է կայքի այլընտրանքային տարբերակ, որը բեկոնի տեսք ունի:
Այդ «բեկոնը» ամենևին էլ համակարգչային գրաֆիկայի արդյունք չէ: Այն իրական լուսանկար է` ստացված բեկոնի 1000, ավելի ճիշտ` 900 կտորի համադրությամբ: Պակասող 100-ը դիզայներական աշխատանքների ընթացքում համտեսել են:
Կայքի դիզայնն ապահովել է CP+B թվային գովազդի գործակալությունը: Bleacher Report.com-ի ղեկավարությունը վստահ է` «ամեն ինչ հաջող է բեկոնի հետ»:









































