Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Մաշտոցի պուրակի ակտիվիստների պահանջով հանդիպել է փոխոստիկիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին:
Այս պահին Կ. Անդրեասյանը պուրակում է: Բանակցություններ են ընթացել պուրակում գոնե մեկ վրան տեղադրելու համար, սակայն ապարդյուն:
Անդրեասյանն ասել է, որ վրանի տեղադրումն անձամբ Ռ. Մելքոնյանն է արգելել եւ մտադիր չէ փոխել որոշումը:
Քաղաքացիական ակտիվիստները փորձում են շրջանցել ոստիկաններին և վրան տեղադրել, սակայն դա նրանց դեռեւս չի հաջողվում: Ոստիկանները շրջափակել են ակտիվիստներին. առաջին փորձը ձախողված է:








































