Այսօր Թբիլիսիի տարբեր հրապարակներում տեղի է ունեցել «քաղաքացիական համերաշխության» ակցիա: Վեց հրապարակներում միաժամանակ կազմակերպվել են քաղաքացիական համերաշխության վեց շղթաներ:
Ակցիան սիմվոլիկ բնույթ է կրել. նպատակը քաղաքացիական դիրքորոշման արտահայտումն էր վեց կարևոր հարցերի շուրջ` մարդու իրավունքներ, շրջակա միջավայրի պաշտպանություն, կրթություն, ազատ լրատվամիջոցներ, արդար ընտրություններ և մշակութային ժառանգություն:
Քաղաքացիական համերաշխության կազմակերպիչները կոչ են արել ակտիվորեն հայտնել սեփական դիրքորոշումը և պահանջները:
Ակցիայի կազմակերպիչների թվում է եղել նաև «Ազատ-դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան: Նա հայտարարել է, որ ժողովուրդը ազատության կարիք ունի, և հիմա նա սկսում է կազմակերպվել:
«Քաղաքացիական հասարակությունը սկսել է կազմավորվել և ավելի շատ ազատություն է պահանջում»,- նշել է նա:






































