Starbucks սրճարանների ցանցը Մեծ Բրիտանիայում հանդիպել է հաճախորդների բազմաթիվ պահանջների` ըմպելիքն ավելի թունդ պատրաստել: Ցանցի ղեկավարությունը ստիպված է եղել հատուկ բրիտանացիների համար ըմպելիքների նոր բաղադրատոմս մշակել` բրիտանական լատե և կապուչինո:
Դրանց մեջ մեկի փոխարեն լինելու է երկու բաժին էսպրեսո, սակայն գները նույնն են մնալու:
Սա աննախադեպ երևույթ է Starbucks-ի պատմության մեջ: Այս ցանցի աշխարհի բոլոր սրճարաններում էլ սուրճը նույն բաղադրատոմսով են պատրաստում, որը մշակվել է ԱՄՆ-ում: Եվ միայն բծախնդիր բրիտանացիների համար է ցանցը բացառություն արել:







































