Պակիստանի ներքին գործերի նախարարության ղեկավար Ռեհման Մալիքը հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել երկրի խորհրդարանի վրա նախատեսվող ահաբեկչությունը:
Նախարարի տեղեկատվության համաձայն` ձերբակալվածներից մեկը կառավարական պաշտոնյա է:
Մալիքը նշել է, որ չարագործները նախատեսում էին պայթյուն իրականացնել մարտի կեսերին, երբ խորհրդարանին դիմել է Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին:







































