Google-ը կբացի ինտերնետ-խանութ, որտեղ կվաճառվեն ընկերության սեփական բրենդի պլանշետներ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Բոլոր պլանշետները կօգտագործեն Android օպերացիոն համակարգը:
Google-ի համար սարքավորումներ կարտադրեն ընկերության գործընկերները: Որոնց թվում նշվում են Asus, Samsung և Motorola ընկերությունները:
Խանութի թողարկման ամսաթիվը և այն երկրների անունները, որտեղ դրանք կբացվեն, չի նշվում: Սակայն հայտնի է, որ նվազագույնը պլանշետներից մեկը կթողարկվի մինչև 2012թ. վերջը:
Այս Նախագծի նպատակը՝ Android օպերացիոն համակարգով պլանշետների տարածվածությունը մեծացնելն է: