Մաշտոցի պուրակում ապամոնտաժման փորձերը սկսվել են: Այս պահի դրությամբ արդեն մի քանի փորձ անհաջողության է մատնվել:
Հասարակական գործիչները, ապամոնտաժող բրիգադը ժամանակ առ ժամանակ փորձում են բուտիկների մոտ գտնվող ճաղավանդակներին մոտենալ, երբ դրանց մուքտն ազատ է, սակայն ոստիկաններն անմիջապես հավաքվում և թույլ չեն տալիս, որ ակտիվիստները արաջ շարժվեն:
Այս պահին Մաշտոցի պուրակում կրպակները հսկում են 100-ից ավելի ոստիկաններ, իսկ ակտիվիստները շարունակում են հսկել ոստիկաններին:









































