Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին: Դիմումում ներկայացնում է.
«Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը նախընտրական քարոզչությունը դեռևս չսկսված, ՀՀ ողջ տարածքով մեկ կազմավորել է հազարավոր ընտրական շտաբներ, որոնց վրա տեղադրված ցուցանակները ներառում են կուսակցությանը քվեարկելուն միտված ուղղակի կոչեր, մասնավորապես վերջինիս համագումարի կողմից հաստատված կարգախոսը:
Ղեկավարվելով Ընտրական Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասով, միջնորդում եմ օրենքով սահմանված ժամկետում պարտավորեցնել վերացնել այդ խախտումը: Հակառակ դեպքում, նույն հոդվածի 2-րդ մասով պարտավոր եք համապատասխան հայցով դիմել դատարան կուսակցության ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու նպատակով»:











































