Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի թենիսի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը և ATP վարկանիշային աղյուսակում չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Էնդի Մարեյը:
Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը պետք է կայանար Ռաֆայել Նադալի և Էնդի Մարեյի միջև, սակայն իսպանացին հրաժարվեց դուրս գալ կորտ, քանզի նախորդ խաղում ստացել էր ծնկի վնասված: Մարեյն առանց պայքարի հայտնվեց եզրափակիչում:
Երկրորդ կիսաեզրափակիչում հանդիպեցին Նովակ Ջոկովիչը և Խուան Մոնակոն: Առաջին իսկ գեյմից պարզ դարձավ, որ Մոնակոն չի կարող արժանի դիմադրություն ցույց տալ աշխարհի առաջին ռակետին: Առաջին սեթն ավարտվեց Ջոկովիչի բացահայտ առավելությամբ` 6:0 հաշվով: Երկրորդ սեթը կորտում հավաքված հանդիսատեսների համար գրավիչ ստացվեց: Հանդիպման վերջնական հաշիվն է` 6:0, 7:6 (7:5):
Հիշեցնենք, որ Մայամիի «Մասթերս»-ի նախորդ տարվա մրցաշարում հաղթել է Նովակ Ջոկովիչը, ով կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել Էնդի Մարեյին:






































