BBC-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել կրթական բարեփոխման օրինագիծը՝ ըստ որի ծնողներին թույլ է տրվել իրենց երեխաներին նախկինի համեմատ ավելի վաղ տարիքում տանել իսլամական դպրոցներ:
Նոր օրենքը նախատեսում է, որ երեխաներն այդ դպրոցում կարող են գտնվել 8-12 տարեկանում: Այն երեխաներին հնարավորություն է տալիս 10 տարեկանից սկսած՝ ընդունվել համակրթական դպրոցներ ու կրոնական գիմնազիաներ:
Թուրքիայի կառավարությունը վստահ է, որ կրթական բարեփոխումը կխթանի իսլամական դպրոցներում ավելի տևական ժամկետով երեխաների ուսանելը, սակայն հասարակության կարծիքով՝ սա ընդամենը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մասշտաբային պլանի մի մասնիկն է՝ ուղղված հասարակական կյանքի վրա կրոնի ազդեցության մեծացմանը:








































