Թուրքական Bugün թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Թեհրանում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաև ներկրվող իրանական գազի գինը էժանացնելու հարցը:
Սակայն պաշտոնական Թեհրանը չի համաձայնել Թուրքիայի պահանջներին և հրաժարվել է էժանացնել այդ երկրին հատկացվող իր գազի գինը:
Հիշեցնենք, որ դրանից հետո Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր Իրանից ներկրվող նավթի ծավալը 20 տոկոսով կրճատելու մասին: Բացի այդ, Յըլդըզը հայտարարել էր, որ իրենք հետ չեն վերցնելու Իրանի դեմ Միջազգային միջնորդ դատարան ներկայացրած իրենց հայցը:






































