«Վարչապետ Տիգրան Սարգսյանը քարոզարշավի ընթացքում արձակուրդ չի գնալու»,- այս մասին «Երկիր»-ի հետ զրույցում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանը:
Հարցը, թե արդյոք դա օրենքի խախտում չէ՞, Անանյանը պատասխանել է, որ ոչ:
«Նշենք, որ վարչապետը կառավարության այն անդամներին, ովքեր ներգրավվելու են նախընտրական գործընթացներում, հանձնարարել է, որ ապրիլի 1-ից արձակուրդ վերցնեն պաշտոնեական դիրքն ու հնարավորությունները նախընտրական շրջանում չօգտագործելու համար»: