Ինչպես տեղեկացնում է ռուսական RBC-ն, Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի 80-ամյակի կապակցությամբ նրա ծննդավայր Եկատերինբուրգ քաղաքում կբացվի հուշարձան: Այն կունենա «շարժման մեջ գտնվող ժայրաբեկորի» տեսք: Քանդակը հեղինակելու է հայ քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը: Նա նաև Ելցինի տապանաքարի հեղինակն է:
Ըստ Ելցինի դստեր` քանդակը կտեղադրվի Ելցինի անվան կենտրոնի դիմաց, որի շինարարությունը կավարտվի 2013 թ.: Կենտրոնում կլինի գրադարան, թանգարան, ինչպես նաև ինտերնետ-սրճարան և գրախանութ: Այնտեղ տեղադրված կլինի նաև նախագահական աթոռը, որին նստած՝ այցելուները կարող են նկարվել: