«Երկիր»-ի նոր բացահայտումները փաստում են, որ ընտրությունները թեժ են լինելու:
«ՕԵԿ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին օգնելու ծանր բեռն իր ուսերին է վերցրել վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՕԵԿ-ի «քավորը», մեզ հասած տեղեկությունների համաձայն, «խաղեր է տալու» թիվ 25 և 26 ընտրատարածքներում:
Այս ընտրատարածքները, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պետք է բաժին հասնեին ԲՀԿ-ին, բայց ՀՀԿ-ն հիմա ամեն ինչ անում է, որ այնտեղ անցնեն ՕԵԿ-ական թեկնածուները:
Թիվ 25-ում ՕԵԿ-ն առաջադրել է տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի թեկնածությունը: Վարչապետը նրան դուխ է տվել և խոստացել, որ ամեն ինչ անելու է նրա հաղթանակի համար»: