«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` վերջին ժամանակներս Արաբկիր վարչական շրջանում գողության նոր ձև է տարածվել: Առայժմ անհայտ մարդկանց խումբն Արաբկիրի շատ բնակարանների դռների վրայի բռնակները (ռուչկա) գողանում և վաճառում է որպես մետաղ:
«Փորձեցինք լուրը ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, սակայն չհաջողվեց պաշտոնապես որևէ պարզաբանում ստանալ: Աշխատանքային ժամն ավարտվել էր»,- հավելում է թերթը: